Վերապատրաստման սեմինար ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի (ՄԻՊ) աշխատակազմի համար

Client
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
Date
Ապրիլ 2025
Services
Կարողությունների զարգացում

2025 թվականի ապրիլի 9-10-ին Պրիզման անցկացրեց վերապատրաստման սեմինար ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի (ՄԻՊ) աշխատակազմի համար՝ նպատակ ունենալով զարգացնել տարեկան զեկույցի մշակման կարողությունները։ Սեմինարի ընթացքում մասնակիցները ծանոթացան այնպիսի հիմնարար հասկացություններին, ինչպիսիք են ծրագրի կառավարման ցիկլը, Փոփոխության տեսությունը (Theory of Change) և արդյունավետ զեկույց գրելու տեխնիկաները՝ հիմնվելով ՄԻՊ 2024 թվականի տարեկան զեկույցի գործնական օրինակների վրա։ Մասնակիցները ներգրավված էին գործնական վարժանքների մեջ՝ խնդիրների վեր հանման, վերլուծության և առաջարկությունների ձևակերպման հմտությունները զարգացնելու համար։ Վերապատրաստման արդյունքում համատեղ մշակվեց գալիք զեկույցի նախնական կառուցվածքը, ինչպես նաև վերանայվեցին զեկույցի երկու առանցքային բաժիններ՝ «ՄԻՊ գրասենյակի հիմնական զարգացումները և մարտահրավերները» և «Երեխաների իրավունքներ» անվանումներով, որոնք կծառայեն որպես օրինակներ ապագա զեկույցների համար։