«Մարդու իրավունքներ․ փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում իրականացված հետազոտություն

Client
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիցա
Date
Մայիս 2024-Հունիս 2025
Services
Հետազոտություն

«Պրիզմա» հետազոտական թիմն իրականացրել է համապարփակ հետազոտություն՝ նպատակ ունենալով պարզել Հայաստանում ապրող փախստական կանանց գոհունակությունը մանկաբարձական և գինեկոլոգիական ծառայություններից, ինչպես նաև գնահատել, թե որքանով են այդ ծառայությունները զգայուն գենդերային բռնության նկատմամբ, որքանով են շահառուներն ու բուժաշխատողները տեղեկացված համապատասխան ընթացակարգերի մասին։

Հետազոտությունն անցկացվել է Երևանում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում և Սյունիքում։ Հետազոտության ընթացքում կիրառվել են խառը մեթոդներ՝ գրականության վերլուծություն, ֆոկուս խմբեր փախստական կանանց հետ, խորին հարցազրույցներ փախստական կանանց հետ, ինչպես նաև ֆոկուս խմբերի մասնակիցների շրջանակում՝ քանակական հարցում։ Բացի այդ, իրականացվել են խորին հարցազրույցներ  առաջնային առողջապահական համակարգում աշխատող մանկաբարձ– գինեկոլոգների հետ՝ նաև ծառայություն մատուցողի դիտանկյունից իրավիճակը գնահատելու համար։

Հետազոտության արդյունքները կնպաստեն մանկաբարձական–գինեկոլոգիական ծառայությունների ավելի մատչելի, արձագանքող և գենդերային տեսանկյունից զգայուն դարձնելու գործընթացին՝ փախստական համայնքների կարիքներին համահունչ։