Ալբանիայի Դյուրես Տարածքային ծրագրի եզրափակիչ գնահատում

Client
SquareSparc Ltd.
Date
December 11, 2016
Services
Web Design, Web Development

Պրիզմա հետազոտական ընկերությունը իրականացրեց Դյուրես Տարածքային Ծրագրի (Durrës Area Programme) եզրափակիչ գնահատումը, որը գործում էր Ալբանիայում 2010 թվականից։ Գնահատման շրջանակներում ուսումնասիրվել են ծրագրի երկու փուլերը՝
2015–2019 թթ. (FY15–FY19՝ 1-ին փուլ) և 2020–2024 թթ. ֆինանսական տարիներին (FY20–FY24՝ 2-րդ փուլ)։

Այս ժամանակահատվածում ծրագիրը հիմնական շեշտը դրել է հետևյալ ուղղությունների վրա՝
երեխաների պաշտպանություն, ներառական կրթություն, հովանավորչություն, ինչպես նաև դեռահասների և երիտասարդների ներուժի զարգացում։

Գնահատման նպատակներն էին՝ 1) վերլուծել, թե որքանով են ծրագրի շրջանակներում իրականացված նախաձեռնությունները նպաստել համայնքի տեսլականին՝ ուղղված երեխաների բարեկեցությանը, 2) տրամադրել առաջարկություններ World Vision Albania-ին և World Vision United States-ին՝ ապագա ծրագրերը ավելի արդյունավետ ձևավորելու նպատակով։

Գնահատման ընթացքում կիրառվել են մի շարք մեթոդներ՝ փաստաթղթերի վերլուծություն, հարցումներ, ֆոկուս խմբային քննարկումներ, ինչպես նաև առանցքային տեղեկատուների հետ խորին հարցազրույցներ։ Մասնավորապես, վերլուծության համար ուսումնասիրվել են ծրագրային փաստաթղթեր՝ այդ թվում՝ ցուցանիշների հետևման աղյուսակներ (Indicator tracking tables), տարեկան հաշվետվություններ, ելակետային և ամփոփիչ հարցումների արդյունքներ և այլ նյութեր։ Ընդհանուր առմամբ իրականացվել է 8 ֆոկուս խմբային քննարկում՝ ներգրավելով Տարածքային Ծրագրի թիմը, IMPACT ակումբի անդամներին, ուսուցիչներին, միջոլորտային խմբի (Intersectoral Group) երեխայի պաշտպանության գործընկերներին, ինչպես նաև ծնողներին և խնամակալներին։ Բացի այդ, իրականացվել է 13 խորին հարցազրույց՝ Դյուրես ծրագրի հիմնական շահառուների հետ՝ ներառյալ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ, դպրոցների տնօրեններ, կրթական և վարչական պատասխանատուներ, IMPACT ակումբի և Տարածքային Ծրագրի թիմի ղեկավարներ։

Գնահատումն իրականացվել է OECD/DAC առանցքային չափանիշների հիման վրա՝ մասնավորապես՝ արդյունավետության, ազդեցության և կայունության ուղղություններով։