«Կապանում տեխնոլոգիական և ստեղծագործական արդյունաբերության կենտրոնի ստեղծում» ծրագիրը Կապանի քաղաքապետարանի և Սիմոնյան կրթական հիմնադրամի համատեղ նախաձեռնություն է, որը համաֆինանսավորվել է Եվրոպական միության Հայաստանում պատվիրակության կողմից։ Ծրագիրն ուղղված էր ներկա և ապագա սերունդների շուկայական պատրաստվածության ու մրցունակության բարձրացմանը, արտագաղթի նվազեցմանը և ինչպես Կապան քաղաքի, այնպես էլ Սյունիքի մարզի տնտեսական ներուժի ամրապնդմանը։
Վերջնական գնահատման նպատակն էր տրամադրել ծրագրի կատարողականի ընդհանուր գնահատական՝ նախատեսված արդյունքների հասնելու տեսանկյունից և այն առումով, թե ինչպես է ծրագիրը իրականացվել մինչ օրս։ Գնահատումը ուսումնասիրեց ծրագրի առաջընթացը, կայունությանը սպառնացող հնարավոր գործոնները և մշակեց կարևոր և կիրառական առաջարկություններ, որոնք թույլ տվեցին ՍԿՀ-ին, նրա գործընկեր կազմակերպություններին և շահագրգիռ հանրությանը ավելի մեծացնել ինչպես այս ծրագրի, այնպես էլ հետագայում նմանատիպ ծրագրերի արդյունավետությունը։
Այս վերջնական գնահատումն ուսումնասիրեց ծրագրի արդիականությունը, արդյունավետությունը, շահավետությունը, ազդեցությունը և կայունությունը։ Այն հիմնվեց գրասեղանային հետազոտության, շահառուների հետ հարցումների վերլուծության և որակական մեթոդների վրա, ներառյալ հիմնական տեղեկատուների 9 հարցազրույցների, չորս ֆոկուս խմբային քննարկումների և անմիջական դիտարկման վրա։