Հանրային կարծիքի ուսումնասիրություն կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ

Client
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Date
Փետրվար - Ապրիլ 2026
Services
Հանրային կարծիքի ուսումնասիրություն

“Պրիզմա” հետազոտական թիմն իրականացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն՝ հետազոտելու քաղաքացիների վերաբերմունքը կանանց քաղաքական մասնակցության նկատմամբ։ Հետազոտության նպատակն էր գնահատել հանրության ընկալումները կանանց քաղաքական առաջնորդության վերաբերյալ, բացահայտել քաղաքական ներգրավվածությանը խոչընդոտող գործոնները, ինչպես նաև ուսումնասիրել որոշումների կայացման գործընթացներում գենդերային հավասարության նկատմամբ վերաբերմունքը։

Հարցումն իրականացվել է շերտավորված բազմաստիճան պատահական ընտրանքի մեթոդաբանությամբ և ընդգրկել է 1008 հարցվողի, ինչը թույլ է տալիս ապահովել Հայաստանի չափահաս բնակչության ներկայացուցչականությունը։ Հետազոտության արդյունքները արժեքավոր պատկերացում են տալիս կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ հանրային վերաբերմունքների մասին և նպաստում են գենդերային հավասարության ու ժողովրդավարական զարգացման շուրջ տվյալահեն քննարկումներին։