Պրիզմա հետազոտական կազմակերպությունը Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի պատվերով իրականացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հաղորդակցության վերաբերյալ հետազոտություն, որի նպատակն էր ուսումնասիրել ՄԻՊ հաստատության աշխատանքների և հաղորդակցության վերաբերյալ հասարակության առանձին խմբերի՝ անհատների, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիտելիքները, վերաբերմունքը և վարքագիծը (KAP հարցում)։ Հետազոտության վերոնշյալ նպատակին հասնելու համար կիրառվել է քանակական մոտեցում։ Մասնավորապես, անցկացվել է դեմ առ դեմ հարցում երկու ընտրանքի՝ ՀՀ բնակիչների (ընտրանքի չափը՝ 385) ու հեռախոսային կամ առցանց հարցում հասարակական և լրատվական կազմակերպությունների ներկայացուցիչների շրջանում (ընտրանքի չափը՝ 62 կազմակերպություն):