Ժողովրդավարական դիմակայունության վերաբերյալ եռափուլ հանրային կարծիքի ուսումնասիրություն

Client
ԵՄ/ ՊրակտՆեթ
Date
Ապրիլ–Մայիս 2026
Services
Հանրային կարծիքի ուսումնասիրություն

Պրիզմայի հետազոտական թիմը իրականացրել է հանրային կարծիքի եռափուլ ուսումնասիրություն՝ «Հայաստանում ընտրություններին ընդառաջ հասարակության դիմակայունության ամրապնդման քաղաքացիական ցանցի ձևավորում» ծրագրի շրջանակում։ Հետազոտության նպատակն էր գնահատել 2026 թվականի ընտրական ժամանակահատվածում տարածվող ժողովրդավարական դիմակայունության ուղերձների արդյունավետությունն ու ազդեցությունը, ինչպես նաև ուսումնասիրել հասարակության վերաբերմունքն ու դիմակայունությունը ապատեղեկատվության նկատմամբ։

Հետազոտությունը ներառել է երեք փուլով իրականացվող  ներկայացուցչական ընտրանքով։ Յուրաքանչյուր փուլն իրականացվել է 1106 հարցվողի մասնակցությամբ՝ բազմաստիճան ներկայացուցչական ընտրանքի մեթոդաբանությամբ, դեմ առ դեմ հարցազրույցի մեթոդով։ Քանակական հետազոտության արդյունքները համադրվել են նաև ֆոկուս խմբային քննարկումներով, որոնց նպատակն էր գնահատել ծրագրի շրջանակում մշակված հաղորդագրությունների և սոցիալական մեդիայի բովանդակության արդյունավետությունը, ընկալումն ու ազդեցությունը՝ ապահովելով ապացուցահեն հիմք հետագա ռազմավարական որոշումների համար։