Պրիզման Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պատվերով իրականացրել է հետազոտություն ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» (IMQR) ծրագրի շրջանակում։ Հետազոտության նպատակն էր փաստական տվյալների հիման վրա ուսումնասիրել, թե Հայաստանում մեդիաօգտագործողներն ինչպես են գտնում, տարածում, գնահատում տեղեկատվությունը և վստահում դրան, վերլուծել տեղեկատվության առաջարկն ու պահանջարկը, ինչպես նաև բացահայտել խոսքի ազատությանը սպառնացող վտանգներն ու այն սահմանափակող գործոնները։ Այլ կերպ ասած, դրա նպատակն էր ուսումնասիրել մեդիայի սպառման առանձնահատկությունները, հանրային վստահությունը, տեղեկատվական կարիքները, մեդիագրագիտությունը, լրագրողական էթիկան և խոսքի ազատությունը՝ բացահայտելով զարգացման հնարավորությունները։ Հետազոտությունը նաև կծառայի որպես ծրագրի ելակետային ուսումնասիրություն։
Հետազոտությունն իրականացվել է խառը մեթոդաբանությամբ։ Համադրվել են 2026 թվականի սեպտեմբերին անցկացված ազգային մակարդակով ներկայացուցչական դեմ առ դեմ հարցումը, որին մասնակցել է 1,106 չափահաս անձ, և Երևանում ու մարզերում տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչների հետ անցկացված 4 ֆոկուս խմբային քննարկումները, ինչպես նաև նախորդ հետազոտությունների արդյունքները՝ ժամանակային կտրվածքով ձևավորված միտումներն ու փոփոխությունները բացահայտելու նպատակով։