Պրիզման հերթական հաջողված գործընկերությունն ունեցավ Վորլդ Վիժն Սիրիայի արձագանքման թիմի հետ։
Վերջերս, Պրիզմայի կողմից իրականացվեց Վորլդ Վիժնի՝ Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի արձագանքման ծրագրի գնահատում (real-time evaluation)․ արձագանքում, որը դրական ազդեցություն է ունեցել ավելի քան 2 միլիոն շահառուների վրա։
Քանակական և որակական տվյալների հավաքագրման և վերլուծության Պրիզմայի հարուստ փորձը առանցքային դեր ունեցավ արձագանքման ծրագրի՝ արդիականության, արդյունավետության և ծրագրի համակարգման ասպեկտերների համակողմանի գնահատման գործում: Այս գնահատումը կարևորագույն մեկնակետ է հետագա ծրագրերի գնահատման համար: