Հայաստանում բնակվող Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիների շրջանում կատարված գնահատում

«Հայաստանում բնակվող Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիների շրջանում կատարված գնահատումը» Պրիզմայի և Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) սերտ համագործակցության արդյունքն է:

Ուկրաինայի պատերազմը հանգեցրել է միլիոնավոր ուկրաինացիների տեղահանմանը և հարյուր հազարավոր ՌԴ և Բելառուսի քաղաքացիների արտագաղթին: Հայաստանը դարձել է այս մարդկանց, հատկապես՝ ՌԴ-ից միգրացիոն հիմնական ուղղություններից մեկը։

Հետազոտության նպատակն է եղել ներկայացնել ինչպես Հայաստան տեղափոխված ՌԴ, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիների գնահատված թիվը, այնպես էլ վերջիններիս ժողովրդագրական պատկերը, հասկանալ նրանց ծրագրերը և բացահայտել հիմնական մարտահրավերները:

Սա 2022 թվականի հունիսին իրականացված նմանատիպ գնահատման երկրորդ փուլն է։ Այս զեկույցում (հասանելի է անգլերենով) ներկայացված են ինչպես ընթացիկ գնահատման արդյունքները, այնպես էլ նախորդ գնահատման արդյունքների հետ համեմատությունը: