Հետազոտությունն ուղղված էր գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում գործող հայաստանյան ՄՓՄՁ-ների շրջանում փոփոխությունների դինամիկայի ուսումնասիրությանը։ Հետազոտության նպատակներն էին՝
1. վերանայել և ամփոփել ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի համապատասխան ծրագրերը մասնավոր հատվածում՝ կենտրոնանալով ՄՓՄՁ-ներին ուղղված ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցության այն ասպեկտների վրա, որոնք առավելագույն ազդեցություն են թողել ընկերությունների վրա:
2. վերլուծել մասնավոր հատվածի ներկա լանդշաֆտը յուրաքանչյուր թիրախային հատվածում և ուսումնասիրել հայաստանյան այն ՄՓՄՁ-ների առանձնահատկությունները, որոնք ունեն իրենց բիզնեսն ընդլայնելու ներուժ:
3. ուսումնասիրել հնարավոր գործընկերության մտադրություններն ու մոտեցումները, որոնք ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանը կարող է հաշվի առնել ավելի լայն ռազմավարական համատեքստում:
4. տնտեսության վերականգնման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանին՝ դուրս բերելով ՄՓՄՁ-ների վրա Քովիդ-19-ի, Ուկրաինայի պատերազմի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետևանքով առաջ եկած տնտեսական խնդիրների ազդեցությունը:
Հետազոտությունն իրականացվել է խառը մեթոդների կիրառմամբ՝ ներառյալ առաջնային ու երկրորդային տվյալների հավաքագրումը և վերլուծությունը: Առաջնային քանակական տվյալները հավաքագրվել են թիրախային ոլորտների 619 ՄՓՄՁ ներկայացուցիչների շրջանում իրականացված հարցման միջոցով։ Որակական տվյալները ստացվել են 4 ֆոկուս խմբային քննարկումներից և 43 առանցքային տեղեկատուների հետ հարցազրույցներից՝ իրականացված ԱՄՆ ՄԶԳ տեխնիկական անձնակազմի, գործընկերների, որոշում կայացնողների, ոլորտի փորձագետների և գյուղատնտեսության ու զբոսաշրջության ոլորտների ՄՓՄՁ ներկայացուցիչների հետ։