Պրիզման շարունակում է նպաստել փաստահենք քաղաքականության մշակմանը․ հասարակական կարծիքի ուսումնասիրություն` ՀՀ ԱԺ աշխատանքի շուրջ վերաբերմունքի և իրազեկվածության մասին

«Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան»

Հանրային կարծիքի ուսումնասիրություն

Իրականացման ամսաթիվ՝ հոկտեմբեր, 2022 – դեկտեմբեր, 2022

Ֆինանսավորող՝ ՄԱԶԾ Հայաստան

«Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը (ՆՀԺԽ) կոչված է ամրապնդելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կառավարման համակարգում իր նոր և հիմնովին ընդլայնված դերի մեջ իրականացնելու իր հիմնական գործառույթները՝ օրենսդրական, վերահսկողական և ներկայացուցչական։

Հետազոտության հիմնական նպատակն է իրականացնել հանրային կարծիքի ուսումնասիրություն ՀՀ ԱԺ աշխատանքի հետ կապված ՀՀ քաղաքացիների ընկալումների, վերաբերմունքի և իրազեկվածության վերաբերյալ: Հանրային կարծիքի ուսումնասիրությունն արտացոլում է քաղաքացիների պատկերացումներն այն մասին, թե որքանով է ՀՀ ԱԺ-ն իրականացնում իր վերահսկողական գործառույթները, ապահովում աշխատանքների թափանցիկությունը, ինչպես նաև հանրային մասնակցությունը և իրազեկվածությունը:

Հետազոտության համար կիրառվել է քանակական հարցումների մեթոդը՝ տնային տնտեսություններ այցերի միջոցով։ Հարցազրույցներն անցկացվել են դեմ առ դեմ՝ օգտագործելով Համակարգչի օժանդակությամբ իրականացվող անհատական հարցազրույցների (CAPI) համակարգը: