Կլիմայի փոփոխության ազդեցությունը բնակչության կենսապահովման միջոցների և պարենային ապահովության վրա․ հետազոտություն

ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Կենսապահովման համապարփակ գործունեություն հանուն դիմակայունության (ԿՀԳՀԴ)

Իրականացման ամսաթիվ՝ հուլիս, 2022 – դեկտեմբեր, 2022

Ֆինանսավորող՝ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիր

Հետազոտության նպատակն էր գնահատել կլիմայական փոփոխությունների ազդեցությունը բնակչության կենսապահովման միջոցների և պարենային ապահովության վրա և խմբավորել և քարտեզագրել Հայաստանի Հանրապետության բնակավայրերն ըստ գնահատված ազդեցության չափի։

Հիմնականում կենտրոնանալով Հայաստանի գյուղական և գյուղաքաղաքային բնակավայրերի վրա, քանի որ այդ տարածքներն ավելի հակված են կլիմայի փոփոխության ազդեցությանը, Հայաստանի համար ԿՀԳՀԴ ուսումնասիրության մեթոդաբանությունը բաժանվել է չորս հիմնական բաղադրիչների. 1) կենսապահովման միջոցների գոտիների քարտեզագրում, 2) գոտիների և բնակավայրերի դասակարգում ըստ դիմակայունության, 3) կլիմայի փոփոխության կանխատեսումներ, 4) կենսապահովման միջոցների և պարենային ապահովության վրա կլիմայի փոփոխության ազդեցության քարտեզագրում։

ԿՀԳՀԴ վերլուծությունը կիրառել է առաջնային և երկրորդային տվյալների հավաքման և վերլուծության խառը մեթոդների մոտեցումը: Կիրառված մեթոդները ներառում են գրականության ուսումնասիրություն, ֆոկուս-խմբային քննարկումներ, մարզային հանդիպումներ և առանցքային տեղեկատուների հետ հարցազրույցներ: