Ծրագիրն իրականացնում է ՀՀ Առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» (ԱԾԻԳ) պետական հիմնարկը։ Ծրագրի շրջանակներում «ԱԾԻԳ» ՊՀ-ը պլանավորում է իրականացնել «ՀՀ առողջապահական ծառայությունների, դեղերի և բժշկական ապրանքների ուղղությամբ տնային տնտեսությունների կողմից իրականացվող ծախսերի գնահատման ընտրանքային հետազոտություն»։ Հետազոտությունը ֆինանսավորվել է Միջազգային զարգացման ասոցիացիայի կողմից և կիրականացնի Պրիզմա հետազոտական կազմակերպությունը։ Այն կներառի 2200 ՏՏ-ներ, և Հայաստանի մոտ 8000 բնակիչների համար կհավաքագրվի առողջապահական ծախսերի մասին տեղեկատվություն և կվերլուծվի բազմաթիվ պարամետրերով՝ Հայաստանի Առողջապահական հաշիվների համակարգին տեղեկացնելու և փաստահենք որոշումների կայացմանը նպաստելու համար: