2022 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Պրիզմա հետազոտական կազմակերպությունն Ավստրիական զարգացման գործակալության հետ իրականացրել է LEAD4Shirak ծրագրի ելակետային գնահատման երկրորդ փուլը։ Գնահատումն իրականացվել է ծրագրի առաջին փուլի արդյունքում դուրս բերված կլաստերներում (տեղական ակտիվ խմբերում)՝ հասկանալու համար կլաստերներում ներառված համայնքների խնդիրները, արտագաղթի և սեզոնային աշխատանքի միտումները, տեղական ակտիվ խմբերին միանալու բնակիչների հետաքրքրվածությունը, համայնքներում զարգացման հնարավորությունները։
Գյումրիի Շանթ հեռուստաընկերության Տեսակետ հաղորդման շրջանակում LEAD4Shirak ծրագրի ղեկավար Հուսիկ Սարգսյանը և Պրիզմա հետազոտական կազմակերպության սոցիոլոգ, վերլուծաբան Շուշան Ղահրիյանը խոսել են ծրագրի և հետազոտության արդյունքների մասին, որոնց ծանոթանալու համար կարող եք անցնել հղումով։