Մասնակցային Տարածաշրջանային Վերլուծություն և Բազային Գնահատում LEAD4Shirak Ծրագրի Շրջանակում

Այս ծրագիրը ֆինանսավորում են Եվրոպական Միությունը և «Ավստրիական Զարգացման Համագործակցությունը», և իրականացնում է «Ավստրիայի Զարգացման Գործակալությունը»: Ծրագրի ընդհանուր նպատակն է`նպաստել տեղական աճին և զարգացմանը, որը կտանի  կյանքի որակի բարելավման՝ համայնքների տնտեսական և սոցիալական գործունեության մեջ ներգրավվածության միջոցով, մասնավորապես՝ կենտրոնանալով Հայաստանի հյուսիսային տարածաշրջանների վրա:  Այս հետազոտության նպատակը համապարփակ տեղեկատվության հավաքումն է, որը ծրագրի իրականացման ընթացքում որպես ուղենիշ և ելակետ կծառայի ծրագրի հետագա մոնիտորինգի և գնահատման համար: Միևնույն ժամանակ, այս գնահատումը ծառայեց Շիրակի բոլոր գյուղական բնակավայրերում իրազեկման բարձրացման արշավի մի մաս՝ LEADER մոտեցման նկատմամբ գյուղական շահագրգիռ կողմերի հետաքրքրությունը բարձրացնելու համար:  Վերլուծության առաջնային փուլում այն ծառայեց որպես հիմք՝ ծրագրի գործունեության թիրախային տարածքների ընտրության և տեղական ակտիվ խմբերի ստեղծման համար (LAGs).

Հետազոտության շրջանակը ներառում էր․

Շիրակի ներկա իրավիճակի և զարգացման միտումների վերաբերյալ տարածաշրջանային վերլուծություն ժողովրդագրական զարգացման թեմատիկ դաշտերի, կանանց և խոցելի խմբերի, քաղաքական իրավիճակի, սոցիալ-տնտեսական իրավիճակի, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության, ենթակառուցվածքների, կյանքի պայմանների, շահագրգիռ կողմերի կարողությունների, կրթության և մշակույթի վերաբերյալ և աշխատանքի շրջանակում սահմանված այլ թեմաներ։

Ելակետային հետազոտություն, որը բազմապատկեց առկա տվյալները` առաջնային քանակական և որակական տվյալների հավաքագրման միջոցով, ներառյալ համայնքի զարգացման ինդեքսի ստեղծում `զարգացման առաջընթացն ավելի լավ համեմատելու և հետևելու համար, տարածաշրջանային և տեղական շահագրգիռ կողմերն ավելի մեծ ներգրավվածություն ունեն իրենց բնակավայրերում առկա իրավիճակի քննարկման և վերլուծության մեջ` ելակետային հետազոտության ընթացքում կիրառելով մասնակցային մոտեցում․

Շիրակի մարզում տեղական գործողությունների խմբերի ստեղծման վերաբերյալ առաջարկ` հիմնված ընդհանուր կարիքների և զարգացման ներուժի, ինչպես նաև աշխարհագրական դիրքի վրա (արդեն ընտրված է AՀԳ-ի կողմից)։

Ներքևում կարող եք անցնել հեռուստածրագրի հղումով, որտեղ Պրիզմայի  ավագ վերլուծաբան Սոնյա Մսրյանը և ADA ծրագրի խորհրդական Կարեն Այվազյանը, ներկայացնում են հետազոտության արդյունքները և ծրագրի հետագա անելիքները։

https://www.youtube.com/watch?app=desktop&v=ljECfKrUymA&feature=youtu.be