Արտահերթ ընտրություններին աջակցություն ցուցաբերելու խնդրանքով ՀՀ Կառավարությունը 2018ին դիմել էր միաջազգային կառույցներին, որի արդյունքում մշակվեց և իրականացվեց «Հայաստանում ընտրությունների աջակցություն» ծրագիրը։ Այն ֆինանսավորվեց ՀՀ Կառավարության, Եվրոմիության, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի կառավարությունների կողմից և իրականացվեց Միացյալ Ազգերի Զարգացման Ծրագրերի կողմից։
Ծրագրի նպատակն էր օժանդակել ՀՀ Կառավարությանն աննախադեպ արդար և թափանցիկ ընտրությունների կազմակերպման հարցում, որն այնքան կարևոր էր ժողովրդավարության վերականգնման և վստահելի Ազգային Ժողով և Կառավարություն ձևավորելու տեսանկյունից։ Պրիզմայի կողմից իրականացված ծրագրի գնահատումը միտված էր ուսումնասիրելու ծրագրի արդյունքները և վերհանելու քաղված դասերը հետագայի համար։