Պրիզմայի առաջին գնահատումը Հայաստանի սահմաններից դուրս: Իդլիբ, Սիրիա

Պրիզման ավարտեց Վորլդ Վիժն-ի Սիրրայի Իդլիբում տարածքում իրականացված «Կյանքերի փրկության բազմաոլորտ արձագանք կոնֆլիկտից տուժած համայնքներին», ծրագրի գնահատումը: Կանադական կառավարության կողմից ֆինանսավորված այս ծրագրի նպատակն էր մեղմացնել մարդկային տառապանքը Իդլիբի կանանց, աղջիկների, տղաների և տղամարդկանց համար: Իդլիբն անհամաչափորեն տուժել է Սիրիայի ճգնաժամից: Սիրիայի Կառավարության և կազմակերպված զինված խմբավորումների միջև բախումեների հետևանքով տարածքում լիովին քայքավել են սոցիալական և այլ հիմնարար ենթակառուցվածքներ։

Պրիզմայի վերլուծությունը ցույց տվեց, որ ծրագիրը նշանակալի բարեփոխումներ է բերել մարդկանց կյանքում․ փոփոխվել են սովորություններ, վերաբերմունք և պրակտիկա: Ծրագիրը գործում էր երեք ոլորտներում՝ առողջապահություն և սնուցում, խմելու ջուր ու հիգիենա և իրավունքների պաշտպանություն: Ծրագրի իրականացման ողջ ընթացքում հատուկ ուշադրության շրջանակում էին խոցելի և հաշմանդամություն ունեցող մարդիկ: Ծրագրի իրականացման շնորհիվ անվտանգ խմելու ջրի հասանելիությունը բարելավվեց տեղահանված անձանց ճամբարի բնակիչների 20%-ի, իսկ սանիտարա-հիգիենիկ պայմանները բարելավվեցին 37%-ի համար:

Ավելին՝

3,107 նորածին ստացավ հիմնական խնամքի ծառայություններ

12,745 ծնունդ իրականացվեց հմուտ մանկաբարձների կողմից

1,874 կին և երեխա օգտվեցին շարժական բժշկական ծառայություններից

31,458 երեխա անցավ թերսնուցման հետազոտություն

43,419 կին, տղամարդ և երեխա մասնակցեցին հիգիենայի իրազեկման միջոցառումների

32,966 կին մասկացեց նորածնի և երեխաների սնուցման վերաբերյալ համայնքահեն միջոցառումների

7,280 երեխա ստացավ ուսուցողական իրեր

456 տղա և աղջիկ ստացան երեխաների պաշտպանության մասնագիտացված ծառայություններ