2019-ի Դեկտեմբերին, Պրիզման իրականացրեց «Կառուցողական Երկխոսության Հանձնառություն» ծրագրի գնահատումը։ ԵՄ կողմից ֆինանսավորված, 2.222.256 միլիոն Եվրո բյուջե ունեցող ծրագիրը իրականացվել է 2016 – 2019 թ․թ․՝ «Իրավաբանների Հայկական Ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից ղեկավարած կոնսորցիումի կողմից: Ծրագրի հիմնական նպատակն է եղել ուժեղացնել քաղաքացիական հասարակության ազդեցությունը Հայաստանի հանրային քաղաքականության մշակման և իրականացման գործում:
Պրիզմայի գնահատումը պարզեց, որ բազմաթիվ նշանակալի նվաճումներից բացի, ծրագրին հաջողվել է նաև արձանագրել մի կարևոր, և, որը հետքրքրական է, ծրագրով չնախատեսված ձեռքբերում։ Ծրագիրը նպաստել է, որպեսզի ՀՀ Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցությունն էլ ավելի ամրապնդվի, արդեն ինստիտուցիոնալ մակարդակում: Ծրագրի շրջանակներում 2019-ին կազմակերպված ՔՀԿ-ների ներգրավվումը պետ բյուջեյի քննարկման գործընթացին արդյունավետ էր և բարձր էր գնահատվել ՀՀ Կառավարության կողմից։ Արդյունքում, 2021 թվականի բյուջետային գործընթացի քննարկումների ժամանակացույցի նախագծը՝ հաստատված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, արդեն ՔՀԿ ների մասնակցությունը նշված քննարկումներին դարձրեց պարտադիր: