
Մեր առաքելությունը
Ապահովել մեր հաճախորդներին հուսալի տվյալներով, անաչառ հետազոտություններով և փորձագիտական վերլուծական ծառայություններով՝ արագ զարգացող միջավայրում ճկուն, ռազմավարական և փաստահեն որոշումներ կայացնելու հնարավորություն:

Մեր տեսլականը
Հաստատվել, որպես կանանց կողմից հիմնադրված և տարածաշրջանում գործող առաջատար և վստահված հետազոտական ընկերություն։

Մեր սկզբունքները
Անսասան անաչառություն։ Հավատարմություն էթիկական ամենաբարձր չափանիշներին: Պրոֆեսիոնալիզմ ամեն մանրուքում։ Հարգանք մեր հաճախորդների նկատմամբ:
Թիմի կազմը
- Թիմի կազմը. Lրիվ դրույքով աշխատող 7 հետազոտող, որոնց աջակցում է վերապատրաստված և փորձված, ավելի քան 40 հոգուց բաղկացած դաշտային անձնակազմը ՝ Երևանից և բոլոր մարզերից:
- Փորձագիտական համագործակցություններ: Կանոնավոր համագործակցություն ավելի քան 25 տեղական և միջազգային ոլորտային փորձագետների հետ:
- Մասնագիտական ցանցեր. Հաստատված կապեր ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հետազոտական հարթակների, գնահատման մարմինների և ակադեմիական հաստատությունների հետ:
- Առաջնորդություն և անդամակցություն. Մոնիտորինգի և գնահատման հայկական ասոցիացիայի (AMEA) համահիմնադիրներ և Գնահատման ոլորտում համագործակցության միջազգային կազմակերպության ակտիվ անդամներ: