Ավարտվեց ևս մի հետազոտություն՝ այս անգամ USAID – Պրիզմա համագործակցության արդյունքում

Ապրիլի 29 ին, Պրիզմայի տնօրեն Լիանա Պողոսյանը, USAID Հայաստանյան գրասենյակին ներկայացրեց խոշորացված 10 համայնքում, Արմավիրի Զարգացման Կենտրոնի և ՀԿ Կենտրոնի հետ համատեղ իրականացված հետազոտության արդյունքները։ Հետազոտությամբ ոսումնասիրվել էր համայքների գործունեության թափանցիկությունը և որոշումների կայացման գործընթացում բնակչության մասնակցության աստիճանը։ Հետազոտության արդյունքները կօգտագործվեն USAID-ի կողմից իր «Լուծումներ տեղում» նախաձեռնության համար պիլոտային համայքներ ընտրելու նպատակով։