Հարցազրուցավար
Աշխատանքի տեսակը՝ գործարքային
Վայրը՝ ՀՀ մարզեր և Երևան
Աշխատանքի նկարագիր
Պրիզմա հետազոտական և վերլուծական ընկերությանը անհրաժեշտ են հարցազրուցավարներ՝ իրականացնելու տարաբնույթ հարցումներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և Երևանում: Հարցումները հիմնականում իրականացվելու են էլեկտրոնային տարբերակով՝ պլանշետներով, կարող են նաև լինել հեռախոսային կամ թղթային տարբերակով հարցումներ: Հարցազրուցավարների ծանրաբեռնվածությունը կլինի ամսական 7ից-14 օր, երբեմն նաև շաբաթ, կիրակի և հանգստյան օրերին: Արդյունավետ աշխատանքի պարագայում հնարավոր է ապահովել տարեկան ծանրաբեռնվածություն:
Պարտականություններ
- Իրականացնել հարցումներ ըստ տրված ուղեցույցերի և սահմանված ժամկետների,
- Մասնակցել հարցազրուցավարների դասընթացներին և հրահանգավորման հանդիպումներին,
- Սերտ համագործակցել դաշտային աշխատանքների համակարգողի հետ,
- Լրացնել երթուղային թերթիկներ և ներկայացնել իրականացրած աշխատանքի հաշվետվություններ:
Անհրաժեշտ որակներ և հմտություններ
- Նախընտրելի է բարձրագույն կրթություն՝ հատկապես հասարակական գիտությունների ոլորտում, սակայն միջին մասնագիտական կրթություն ունեցողները և ուսանողները նույնպես կարող են դիմել,
- Հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր),
- ՀՀ մարզեր-ում աշխատելու պատրաստակամություն,
- Թիմում աշխատելու հմտություններ,
- Մարդկանց լսելու ունակություն, հաղորդակցման հմտություններ, ազնվություն, պատասխանատվության զգացում, ճշտապահություն և արագ կողմնորոշվելու ունակություն:
- Հարցազրույցներ իրականացնելու փորձ (նախընտրելի),
Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը(CV) [email protected] էլ. հասցեին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել «hարցազրուցավար» բառը: Նախնական ընտրություն անցածների հետ կապ կհաստատվի հեռախոսով և էլ. հասցեի միջոցով:
Դիմումները ընդունվում են մինչև սեպտեմբերի 9 ը:
Պրիզման հետազոտական և վերլուծական կազմակերպություն է: Ավելի մանրամասն տեղեկությունների համար տես՝ https://prisma.am