Որպես Վորլդ Վիժն Սիրիայի արձագանքման ծրագրի հետ երկարատև գործընկերության մաս, Պրիզման վերջին ամիսներին իրականացրել է մի շարք ծրագրերի գնահատումներ: Շարունակական համագործակցությունը հնարավորություն է տվել զարգացնել մեր փորձառությունը Սիրիական ճգնաժամի համատեքստում հումանիտար ծրագրերի գնահատման ոլորտում՝ Վորլդ Վիժնին տրամադրելով հետևողական բարձրորակ գնահատման ծառայություններ:
Վերջին ամիսների ընթացքում Պրիզման իրականացրել է հետևյալ գնահատող հետազոտությունները։
- Խոցելի երեխաների պաշտպանությունը Հորդանանում։ Պրիզման իրականացրել է Հորդանանի Ազրաք փախստականների ճամբարում իրականացված «Դեպի դիմակայունություն» ծրագրի ավարտական գնահատումը: Այս ծրագիրը կենտրոնացած էր տղաների և աղջիկների համար պաշտպանության ամրապնդման, բռնության ենթարկվելու ռիսկի նվազեցման և ընտանիքների ու համայնքների ներսում դրական հարաբերությունների խթանման վրա:
- Արտակարգ առողջապահական արձագանք 2023թ․ երկրաշարժից հետո։ Մեկ այլ ավարտական գնահատում իրականացվել է «Հյուսիս-արևմտյան Սիրիայում առողջապահական և սննդային ծառայություններին բարելավված հասանելիություն» ծրագիրի համար: Այս արտակարգ իրավիճակների արձագանքի ծրագիրն ուղղված էր Հալեպի և Իդլիբի՝ 2023թ. փետրվարյան երկրաշարժից հետո առաջացած կենսական առողջապահական և սննդային կարիքներին:
- Սննդի և հիվանդությունների կանխարգելման ելակետային գնահատում։ Հաջորդ ելակետային գնահատումը «Հյուսիս-արևմտյան և Հյուսիս-կենտրոնական Սիրիայում տեղահանման հետևանքով տուժած համայնքների համար առողջապահական և սննդային օգնություն» ծրագրի համար էր: Այս ծրագրի նպատակն էր նվազագույնի հասցնել թերսնուցումը Հյուսիս-արևմտյան Սիրիայում և կանխել վարակիչ հիվանդությունների բռնկումները Հյուսիս-արևմտյան և Հյուսիս-կենտրոնական Սիրիայում:
- Տնտեսական ինքնաբավություն թափոնների ճիշտ կառավարման միջոցով։ Պրիզման իրականացրել է նաև քառամյա ծրագրի ավարտական գնահատումը, որը կենտրոնացած էր Ազրաք ճամբարի փախստականների շրջանում տնտեսական ինքնաբավության բարձրացման վրա՝ կոշտ թափոնների ճիշտ կառավարման միջոցով: Այս նորարարական մոտեցման նպատակն էր բարելավել սիրիացի փախստականների տնտեսական պայմանները, միևնույն ժամանակ ստեղծելով բնապահպանական կայուն և առողջ միջավայր:
Նշված բոլոր գնահատող հետազոտություններն իրականացվել են խառը մեթոդների մոտեցմամբ՝ որակական և քանակական մեթոդաբանությունների համադրման միջոցով: Տվյալների հավաքագրումը ներառել է համապարփակ հարցումներ, առանցքային տեղեկատուների հետ հարցազրույցներ, փոքր խմբային քննարկումներ, ֆոկուս խմբային քննարկումներ, դեպքերի ուսումնասիրություններ, փաստաթղթերի վերլուծություններ:
Այս գնահատումների միջոցով Պրիզման Վորլդ Վիժնին տրամադրել է գործնական առաջարկներ՝ բարելավելու ծրագրերի արդյունավետությունը և կայուն ազդեցությունը Սիրիական ճգնաժամի ազդեցությանը ենթարկված խոցելի բնակչության համար: Այս համագործակցությունն արտացոլում է մեր ընդհանուր հանձնառությունը՝ բարելավել հումանիտար ծրագրերի արդյունքները փաստահեն գնահատումների և ռազմավարական առաջարկների միջոցով։