Client
Asset Integrity Engineering/Lidian Armenia
Date
Հունվար – Ապրիլ 2026
Services
Ռիսկերի գնահատում
Պրիզմայի թիմը՝ ազգային և միջազգային փորձագետների ներգրավմամբ, իրականացվել է Ամուլսարի հանքի ծրագրի Մարդու իրավունքների ռիսկերի գնահատումը։ Գնահատման արդյունքում բացահայտվել են մարդու իրավունքների առկա և հնարավոր ռիսկերը, ինչպես նաև մշակվել են առաջարկություններ դրանց արդյունավետ կառավարման և մեղմացման համար։
Գնահատումն իրականացվել է միջազգային առաջատար չափանիշներին համապատասխան, ներառյալ՝ ՄԱԿ-ի Բիզնեսի և մարդու իրավունքների վերաբերյալ առաջնորդող սկզբունքները (UNGPs), ՄՖԿ-ի (IFC) Կատարողական չափանիշները, Էկվատորի սկզբունքները (Equator Principles), ՎԶԵԲ-ի (EBRD) պահանջները, Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) հիմնարար կոնվենցիաները և մարդու իրավունքների վերաբերյալ հիմնական միջազգային պայմանագրերը։