Պրիզման շարունակում է իրականացնել Վորլդ Վիժն Սիրիայի արձագանքման ծրագրերի գնահատումներ Սիրիայում և Հորդանանի Ազրաք ճամբարում

Պրիզման շարունակում է իր հաջող համագործակցությունը Վորլդ Վիժն Սիրիայի արձագանքման թիմի հետ՝ տրամադրելով Սիրիայում և Հորդանանի Ազրաք փախստականների ճամբարում ՎՎ կողմից իրականացվող ծրագրերի գնահատման ծառայություններ: Այս գործընկերությունը կարևոր նշանակություն ունի տեղացիների, փախստականների և տեղահանված բնակչության անմիջական և երկարաժամկետ կարիքները լուծելու և արդյունավետ ռազմավարություններ ձևավորելու համար՝ առաջարկելով տվյալների վրա հիմնված վերլուծություններ:

Պրիզմայի կողմից վերջերս իրականացված երկու գնահատումները վերաբերում են ՎՎ կողմից իրականացված «Increase Economic Self-Reliance of Azraq Camp Refugees Through Environmentally Responsible Solid Waste Management Incentive-Based Volunteer Activities» և «Early Steps to Recovery» ծրագրերին:

Այս գնահատումները կարևոր են Վորլդ Վիժնի մարդասիրական աշխատանքի շարունակական հաջողության համար՝ դիմակայելու Սիրիայի և Ազրաք ճամբարի խոցելի բնակչության մարտահրավերներին:

Գնահատումներն իրականացվել են 2023 թվականի հունիս-հուլիս ամիսներին։

 
Լուսանկարների աղբյուրը՝ ՎՎ կայք