Կանանց կողմից ղեկավարվող խոցելի տնային տնտեսությունների շրջանում հարցում

Client
ԳՄԲՀ
Date
Հոկտեմբեր -Դեկտեմբեր 2025
Services
Հարցում

SAFER նախաձեռնությունը, որն իրականացվում է Գերմանական Sparkassenstiftung միջազգային համագործակցության  (DSIK) կողմից ԵՄ և BMZ համաֆինանսավորմամբ «Կայուն էներգիա կլիմայական տեսանկյունից կայուն համայնքային զարգացման համար Հայաստանում» ծրագրի շրջանակներում, նպատակ ունի աջակցել խոցելի, հիմնականում կանանց կողմից ղեկավարվող տնային տնտեսություններին Գեղարքունիքում, Շիրակում, Սյունիքում և Տավուշում՝ խթանելով էներգախնայողության և վերականգնվող էներգիայի լուծումները՝ ծախսերը նվազեցնելու, էկոհամակարգերը պաշտպանելու և բարեկեցությունը բարելավելու համար։

Ելակետային հետազոտությունը ապահովել է հիմնավոր տվյալներ, որոնք անհրաժեշտ են ծրագրի շահառուների ճիշտ ընտրության, միջոցառումների արդյունավետ իրականացման և հետագա մոնիտորինգի համար։ Հետազոտությունը ներկայացրել է միջամտությունից առաջ տնային տնտեսությունների էներգիա օգտագործելու եղանակները, սպառման ծավալները, բնակարանային պայմանները, ֆինանսական վիճակն ու իրազեկվածության աստիճանը, ինչը հիմք կհանդիսանա շահառու դառնալու պայմանների որոշման, մարզերում առաջնահերթությունների սահմանման և արդյունքների չափման համակարգի ստեղծման համար: