Նախորդ ամիսների ընթացքում Պրիզման մի շարք ելակետային և ավարտական գնահատումներ է իրականացրել Վորլդ Վիժն Սիրիայի արձագանքման ծրագրերի համար, որոնք իրականացվել են Սիրիայից փախստականների համար Ազրաք փախստականների ճամբարում (Հորդանան):
Գնահատման թեմաները ներառում էին երեխաների պաշտպանությունը, վաղ մանկության զարգացումը և կրթությունը, դպրոցական պատրաստվածությունը, դրական ծնողավարումը, սթրեսի և տրավմաների հաղթահարման մեխանիզմները, փախստականների ճամբարում սանիտարահիգիենիկ պայմանները (WASH) և Քովիդ-19 համավարակը:
Գնահատումներն իրականացվել են խառը մեթոդների մոտեցմամբ՝ տվյալների քանակական և որակական հավաքման մեթոդների համադրմամբ:
Գնահատումները ոչ միայն չափել են ծրագրերի ցուցիչների ելակետային և ավարտական արժեքները, այլ նաև տվել են արդյունքների հիման վրա համապատասխան թիրախներ սահմանելու խորհրդատվություն, տեղեկացրել են ծրագրերի իրականացման թիմերին հնարավոր բացերի և ծրագրերին հատուկ հնարավորությունների և ոլորտային առանձնահատկությունների մասին՝ ծրագրերի պլանավորման և բարելավման համար: