«TUMO Labs AgriTech Ինկուբացիա. ավարտական գնահատում

Client
Սիմոնյան կրթական հիմնադրամ
Date
Սեպտեմբեր 2025
Services
Վերջնական գնահատում

Պրիզման անցկացրել է «Ձեռնարկատիրության խթանում գյուղատնտեսական տեխնոլոգիաների ոլորտում. TUMO Labs AgriTech Ինկուբատոր» նախագծի ավարտական գնահատումը: Այս գնահատման նպատակն էր իրականացնել նախագծի կատարողականի համապարփակ գնահատում՝ կենտրոնանալով նրա վրա, թե որքանով են ձեռք բերվել նախատեսված արդյունքները և ինչպես են դրանք մինչ օրս իրականացվել: Այն ուսումնասիրել է նախագծի առաջընթացը, բացահայտել միջամտության կայունությանը նպաստող գործոնները և ընդգծել քաղված հիմնական դասերը: Գնահատումը նաև ներկայացրել է գործնական առաջարկներ՝ աջակցելու TUMO Labs-ին, նրա գործընկերներին և այլ շահագրգիռ կողմերին՝ նախագծի ազդեցությունը ուժեղացնելու և նմանատիպ նպատակներով ապագա նախաձեռնությունների նախագծման և իրականացման գործում:

Ղեկավարվելով OECD DAC չափանիշներով (համապատասխանություն, համահունչություն, արդյունավետություն, արդյունարարություն, դիմացկունություն, ազդեցություն և կայունություն), գնահատումը կիրառել է խառը մեթոդների մոտեցում: Առաջնային տվյալների հավաքագրումը ներառել է 34 շահառուների հետ առցանց հարցում, 7 առանցքային տեղեկատուների հետ հարցազրույցներ (ծրագրի անձնակազմի, փորձագետների և դոնորի հետ) և շահառուների հետ 3 ֆոկուս խմբային քննարկումներ: Երկրորդային տվյալները հավաքագրվել են փաստաթղթերի վերանայման/ուսումնասիրման միջոցով: