
Հայաստանում խոսքի ազատության և մեդիայի սպառման ամենամյա հետազոտությունն իրականացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող և «Ինտերնյուսի» կողմից իրականացվող Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակում։
Հետազոտության նպատակն է հասկանալ, թե Հայաստանում մարդիկ ինչպես են գտնում, տարածում, արժևորում տեղեկությունն ու վստահում դրան, ուսումնասիրել տեղեկատվական առաջարկն ու պահանջարկը, ինչպես նաև՝ վեր հանել խոսքի ազատությանն առնչվող սպառնալիքներն ու սահմանափակումները քաղաքացիների և ԶԼՄ ներկայացուցիչների տեսանկյունից։
Զեկույցը ներկայացնում է 2024 թվականի արդյունքները՝ ուսումնասիրելով մեդիասպառումը և մեդիաօգտագործողների սովորությունները, կարիքները և պահանջները, մեդիայի հանդեպ վստահությունը, մեդիագրագիտությունը, էթիկական չափանիշները, ինչպես նաև խոսքի ազատության ընկալումները։
Հետազոտության զեկույցը հասանելի է այստեղ։