Պրիզմայի Ներդրումը Հետազոտության Սահմաններից դուրս

Հոկտեմբերի 21-ին Ճարտարապետների միության շենքում տեղի ունեցավ հատուկ համերգ՝ նվիրված Ստեփան Շաքարյանի հիշատակին:

Հայաստանի պետական ջազ նվագախմբի նախաձեռնությամբ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ևս մեկ անգամ վերհիշելու, կամ բացահայտելու հայկական մշակույթի ամենավառ ներկայացուցիչներից մեկի` կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Ստեփան Շաքարյանի թողած երաժշտական հարստությունը:

Ուրախ ենք նաև հայտնել որ Պրիզման իր ներդրումն է ունեցել այս գեղեցիկ միջոցառման իրականացման հարցում։