«Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն» ծրագրի վերջնական գնահատում

Client
ՀԲԸՄ
Date
Ապրիլ 2025 - Մայիս 2025
Services
Գնահատում

Պրիզման իրականացրել է Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի վերջնական գնահատումը, որը իրականացրել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (AGBU՝ գլխավոր գործընկեր)՝ Ստեղծարար Հայաստան կազմակերպության (CA՝ համահայատու) հետ համատեղ, Եվրոպական Միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն էր զարգացնել Հայաստանի մշակութային ու ստեղծարար ոլորտների (ՄՍՈ) էկոհամակարգը՝ աջակցելով ստեղծարար մասնագետներին և ՄՍՈ–ն խթանող ոլորտներին՝ նպաստելով կենսունակ ու ակտիվ ստեղծարար տնտեսության ձևավորմանը։

Գնահատման նպատակն էր վերլուծել, թե որքանով է ծրագիրը հասել իր նախատեսած արդյունքներին, ինչպես նաև գնահատել դրա ազդեցությունը՝ ստեղծարար ու մշակութային ոլորտների զարգացման գործընթացում։

Գնահատումը իրականացվել է՝ հիմքում ունենալով OECD/DAC որակի գնահատման չափանիշները։ Ծրագիրը գնահատվել է ըստ այս հիմնական չափանիշների՝ համապատասխանություն (relevance), արդյունավետություն (effectiveness), ազդեցություն (impact) և կայունություն (sustainability)։

Գնահատումը կիրառել է որակական բազմամեթոդ մոտեցում։ Փաստաթղթերի ուսումնասիրությանը զուգահեռ իրականացվել է նաև առաջնային տվյալների հավաքագրում՝ խորացված հարցազրույցների, փոքր խմբային քննարկումների և ֆոկուս խմբային քննարկումների ձևաչափով։ Ընդհանուր առմամբ անցկացվել է 26 նման քննարկում ու հարցազրույց՝ ծրագրի շահառուների և շահագրգիռ կողմերի հետ (օրինակ՝ դրամաշնորհ ստացած մասնակիցներ, մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, ոլորտային աջակցող մասնագետներ, փորձագետներ, դոնորներ և պետական մարմինների ներկայացուցիչներ, ծրագրի թիմի անդամներ և այլն)։

Գնահատման արդյունքները ներկայացվել են RAG (կարմիր-նարնջագույն-կանաչ) մեթոդով՝ պարզ ու տեսանելի ձևով ներկայացնելով ծրագրի գրանցած առաջընթացը։