Մեթոդական աջակցություն․ Կովիդ 19-ի ազդեցության ուսումնասիրություն Հայաստանում

Վորլդ Վիժն Հայաստանը վերջերս ներկայացրեց COVID-19-ի ազդեցության ուսումնասիրության արդյունքները, որն իրականացվել էր Պրիզմայի տեխնիկական և մեթոդական աջակցությամբ։ Ուսումնասիրությունը նպատակ ուներ պարզելու համավարակի ընդհանուր ազդեցությունը խոցելի ընտանիքներում և վերհանելու առաջացած առաջնահերթ խնդիրները։ Պրիզման տեխնիկական աջակցություն է տրամադրել նաև նմանատիպ հետազոտությունների համար Վորլդ Վիժն Վրաստանում և Աբխազիայի ծրագրում։