Պրիզման երկու նոր հետաքրքիր հետազոտություն է սկսել, որի նպատակն է ուսումնասիրել և բացահայտել միգրանտների կյանքը Հայաստանում։ Առաջին հետազոտությունը վերաբերում է երրորդ երկրներից եկած միգրանտներին, իսկ երկրորդը` նրանց, ովքեր Հայաստան են ժամանել 2022 թվականի փետրվարին սկսված Ուկրաինայի պատերազմի հետևանքով։
Ինչպիսի՞ն են միգրանտները Հայաստանում, որոնք են նրանց մտադրությունները, շարժառիթներն ու ապագա ծրագրերը, ի՞նչ մարտահրավերների են բախվում Հայաստանում. Ահա այս հարցերի պատասխաններն են տրվելու մայիսին մեկնարկած ուսումնասիրությունների արդյունքում։