Պրիզմաի նոր հետազոտությունը՝ այժմ ՄԶԱԳ-ի համար

Մեկնարկել է ՄԶԱԳ-ի «Խոշորացված համայնքներում արագ գնահատման հետազոտությունը»։ Արդյունքների մասին՝ Սեպտեմբերին։

«Աշխատենք միասին/Local Works»-ը ՄԶԱԳ-ի հայկական գրասենյակի նոր նախաձեռնությունն է, որը նպատակ ունի խթանել մասնակցային զարգացումը Հայաստանի խոշորացված համայնքներում: Նախաձեռնությունը համայնքի բնակչությանը, ներառյալ կանանց և երիտասարդներին, հնարավորություն է ընձեռնելու վերհանել և բարձրաձայնել իրենց համայքնի խնդիրները, միասին գտնել դրանց լուծումները և մասնակցել որոշումների կայացման պրոցեսին՝ տեղական իշխանությունների հետ միասին։ ՄԶԱԳ-ն նախատեսում է, որ նախաձեռնության արդյունքում համայնքները կվերածվեն օրգանական համակարգերի, ունակ կանխատեսելու և ղեկավարելու իրենց զարգացման գործընթացները, ինչպես նաև նվազեցնելու կախվածությունը կենտրոնական իշխանությունից։ Պրիզմայի կողմից անցկացվող հետազոտության նպատակն է 10 խոշորացված համայնքում գնահատել տեղական իշխանությունների գործունեության հասանելիությունը բնակչության համար, կապը քաղաքացիների հետ, արձագանքը վերջիններիս կարիքներին, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացում համայնքի բնակիչների մասնակցության աստիճանը։ Հետազոտության արդյունքում ՄԶԱԳ-ն կընտրի 3-4 համայնք նախաձեռնության փորձնական իրականացման համար։