Առցանց քննարկում «Աշխատանքային պայմանագիր չկնքելու պատճառները. խախտված իրավունքներ և դրանց վերականգնման մեխանիզմներ» թեմայով

Փետրվարի 11-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպել էր առցանց քննարկում «Աշխատանքային պայմանագիր չկնքելու պատճառները. խախտված իրավունքներ և դրանց վերականգնման մեխանիզմներ» թեմայով: Պրիզմա հետազոտական ընկերությունից մասնակցեց Շուշան Ղահրիյանը և ներկայացրեց հետազոտության արդյունքները։

2021-ին «Տվյալահեն քաղաքականությունների բարելավման գործընթացն աշխատանքային իրավունքի ոլորտում» ծրագրի շրջանակում իրականացվել է հետազոտություն Աշխատանքային պայմանագրերի հետ կապված խնդիրները և դրանց բարելավման ուղիները Հայաստանում թեմայով:

Ուսումնասիրվել են աշխատանքային պայմանագրերի կնքման/չկնքման տարածվածությունը և պատճառները, ոլորտային առանձնահատկությունները, աշխատանքային պայմանագրերի հետ կապված իրավիճակի բարելավման ուղիների վերաբերյալ վարձու աշխատողների, գործատուների և ոլորտային փորձագետների կարծիքներն ու առաջարկները, աշխատանքային պայմանագրերով կարգավորվող իրավունքներից և պարտականություններից աշխատողների տեղեկացվածությունը։

Հետազոտությունը «Տվյալահեն քաղաքականությունների բարելավման գործընթացն աշխատանքային իրավունքի ոլորտում» ծրագրի մասն է, որն իրականացվում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի, «Պրիզմա» հետազոտական կազմակերպության, «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի և «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ։