Ինչպե՞ս են դատարանից օգտվողները գնահատում Հայաստանում դատավորների պրոֆեսիոնալիզմը, անկախությունը, անաչառությունն ու քաղաքավարությունը։ Ինչպե՞ս են նրանք ընկալում դատարանների գործունեության արդյունավետությունը, դատարանների մատչելիությունը և դատական որոշումների հստակությունը։
Եվրախորհրդի նախաձեռնած և Պրիզմայի կողմից իրականացված նոր հետազոտությունը տալիս է այս հարցերի պատասխանները յուրաքանչյուր դատական ատյանի և յուրաքանչյուր դատարանի համար Հայաստանի դատարաններից օգտված 5780 անձանց շրջանում իրականացված հարցման միջոցով: