Հնգամսյա համագործակցություն Պրիզմայի և Սեյվ դը Չիլդրեն Հայաստանի միջև

Պրիզման Սեյվ դը Չիլդրեն Հայաստանին տրամադրել է մոնիտորինգի և գնահատման ծառայություններ 2019-ի Սեպտեմբերից 2020-ի Փետրվարը։ Մասնավորապես, իրականացվել է՝

Մասնագիտական կողմնորոշման (ՄԿ) ակումբների/դասընթացների հետազոտություն

Սեյվ դը Չիլդրեն Հայաստանի «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» ծրագրի շրջանակներում Երևանի և մարզերի 10 դպրոցներում հիմնվել են ՄԿ ակումբներ՝ նպատակ ունենալով աջակցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍՆ) և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի (ԱՍՀՆ) նախարարություններին ՀՀ դպրոցներում մասնագիտական կողմնորոշման համակարգի ստեղծման ու իրականացման ուղղությամբ։ Այս հետազոտությունն իրականացվել է «Պրիզմա» ընկերության կողմից՝ նպատակ ունենալով գնահատել ծրագրի շրջանակներում շահառու դպրոցներում ներդրված Մասնագիտական կողմնորոշման (ՄԿ) ակումբների գործունեությունը, ինչպես նաև ԿԳՄՍՆ-ին և ԱՍՀՆ-ին տրամադրել առաջարկություններ Հայաստանի հանրակրթական դպրոցներում ինստիտուցիոնալ մակարդակով մասնագիտական կողմնորոշման իրականացման համար։ Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ մասնագիտական կողմնորոշման դասընթացներին մասնակցած երեխաների մոտ 27 տոկոսը դասընթացների շնորհիվ կարողացել է որոշում կայացնել իր հետագա մասնագիտության մասին։ Ավելին, դասընթացներին մասնակցած երեխաների շրջանում ապագա մասնագիտության հարցում հստակ կողմնորոշում ունեցողների թիվը 10% ով ավել էր ստուգիչ խմբի երիտասարդների համեմատ։ Նշված և մի շարք այլ փաստերի հետ մեկտեղ, Պրիզմայի զեկույցում ներառվել են նաև մի շարք պրակտիկ առաջարկներ, որոնք կոչված են նպաստելու այս կարևոր նախաձեռնության արդյունավետ իրականացմանը։

«Գործենք երեխաների առողջության և կրթության համար» ծրագրի վերջնական գնահատում

Մեդիկոր հիմնադրամի կողմից ֆինանսավորված «Գործենք երեխաների առողջության և կրթության համար» ծրագիրն իրականացրել է Սեյվ դը Չիլդրենի կողմից 2017 թվականի հունվարից մինչև 2019 թվականի դեկտեմբեր: Ծրագիի նպատակն է եղել աջակցել Հայաստանի երեխաներին, որպեսզի նրանք կրթվեն և զարգանան իրենց լիարժեք պոտենցիալով։ Պրիզման անցկացրեց վերջնական գնահատումը ծրագրի ընդհանուր ազդեցությունն ու կատարողականը ուսումնասիրելու համար։ Գնահատումը ցույց տվեց, որ ծրագրի ակնկալվող արդյունքները մեծամասամբ իրականացվել են։ Թիրախային համայնքներում 5-6 տարեկան երեխաների 81,7%-ը (ի տարբերություն նախատեսված 70% -ի) հաճախում է նախնակրթական հաստատություններ, որը Հայաստանի համար բավական բարձր ցուցանիշ է։ Բացի այդ, նախադպրոցական տարիքի երեխաներ ունեցող ծնողների 100%-ը բավարարված է կրթական հաստատություններում տրամադրվող ծառայությունների որակից: Պրիզմայի գնահատումը պարզեց նաև, որ Հայաստանում նախադպրոցական և ներառական կրթության ոլորտում մի շարք օրենսդրական բարեփոխումներ տեղի են ունեցել Սեյվ դը Չիլդրեն Հայաստանի աջակցությամբ և ազդեցությամբ՝ շնորհիվ վերջինիս կողմից իրականացված մի շարք մասնագիտական և փաստահեն միջոցառումների ։