Պրիզման իրականացրել է «Գյուղատնտեսության մեջ մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (MAVETA) նախագծի ուսումնասիրություն։ Ուսումնասիրության հիմնական նպատակն էր գնահատել և վերլուծել գյուղատնտեսության և սննդի վերամշակման ոլորտներում որակավորված աշխատուժի պահանջարկն ու առաջարկը՝ հատկապես այն մասնագիտությունների համար, որոնք պահանջում են դուալ մասնագիտական կրթություն և վերապատրաստում (VET)։
Ուսումնասիրության ընթացքում կիրառվել է խառը մեթոդ: Մասնավորապես, անցկացվել է քանակական հարցում գյուղատնտեսության և սննդի վերամշակման ենթաոլորտների 343 (մասնավոր հատվածի) ընկերությունների շրջանում, որոնք ներկայացնում էին բոլոր տարածաշրջանների միկրո, փոքր, միջին և խոշոր ձեռնարկություններ: Որակական հետազոտությունը ներառել է 15 հարցազրույցներ առանցքային տեղեկատուների հետ և 9 ֆոկուս խմբային քննարկումներ կրթական հաստատությունների, ֆերմերների, գյուղատնտեսական բիզնեսի, պոտենցիալ աշխատողների և կառավարության ներկայացուցիչների հետ: Նաև իրականացվել է նախագծային փաստաթղթերի, աշխատաշուկայի և կրթության վիճակագրության, ինչպես նաև ազգային/միջազգային ոլորտային ուսումնասիրություն: