Պրիզման երկարաձգել է իր պայմանագիրը Վորլդ Վիժն Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի գրասենյակի հետ ևս երեք տարով (հոկտեմբեր, 2022 – հոկտեմբեր, 2025):
Պրիզման կշարունակի իր արդյունավետ գործընկերությունը և ծառայությունների մատուցումը ՎՎ Ազգային գրասենյակներին Կիպրոսում, Ալբանիայում, Վրաստանում, Կոսովոյում, Ռումինիայում, Լիբանանում, Պաղեստինում, Իրաքում, Սիրիայում, Հորդանանում, ինչպես նաև Վաշինգտոնում և Սիեթլում գտնվող ՎՎ միջազգային կենտրոնակայաններին:
Ծառայությունները ներառում են՝ մշտադիտարկման և գնահատման համակարգի և շրջանակային փաստաթղթերի մշակում, ծրագրերի ելակետային և ավարտական գնահատում, ազդեցության գնահատում, երրորդ կողմի մշտադիտարկում, տվյալների որակի գնահատում, տեխնիկական գնահատում և իրագործելիության ուսումնասիրում, մշտադիտարկման և գնահատման ոլորտում տեղական կարողությունների հզորացում, ռազմավարական պլանավորում և առաջարկների մշակում:
Պրիզման բարձր է գնահատում համագործակցությունը ՎՎ-ի հետ, քանի որ այս գործընկերության միջոցով Պրիզման շարունակում է ողջ աշխարհում նպաստել զարգացման ջանքերին՝ ուղղված առավել խոցելի երեխաների բարեկեցության բարելավմանը: