Պրիզմայում մենք հավատում ենք տվյալների վրա հիմնված որոշումների փոխակերպող ուժին: Մենք առաջնորդվում ենք այն գիտակցությամբ, որ տվյալները ոչ միայն ի հայտ են բերում խնդիրներն ու բացերը, այլ նաև ճանապարհ են հարթում լուծումների համար:
2023 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան առաքելության հետ մեր համագործակցությունը մեկ անգամ ևս վերահաստատեց մեր այս համոզմունքը, երբ իրականացրինք համապարփակ գենդերային վերլուծություն Հայաստանի համար: Վերլուծության նպատակն էր ուսումնասիրել վերջին՝ 2019 թվականին իրականացված գենդերային վերլուծությունից ի վեր երկրում գենդերային խնդիրների, անհավասարությունների, սահմանափակումների և հնարավորությունների փոփոխությունները: Վերլուծությունը նաև անդրադարձել է հիմնական գենդերային խնդիրներին և սահմանափակումներին աղետների և ռիսկերի կառավարման, պարենային անվտանգության, մարդու իրավունքների և ընտրությունների և քաղաքական գործընթացների ոլորտներում։
ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանը օգտագործելու է այս վերլուծության արդյունքները՝ համոզվելու համար, որ իր ծրագրերը անդրադառնում են գենդերային անհավասարությանը և ներառում են գործողություններ՝ նվազեցնելու հայտնաբերված բացերն ու անհավասարությունները՝ նշված ոլորտներում մարգինալ բնակչությանը հզորացնելու համար: