Փոքր և միջին ձեռնարկությունների շրջանում շրջակա միջավայրի և կայուն զարգացման նկատմամբ վերաբերմունքի ու շրջանաձև տնտեսության գործելակերպերի վերաբերյալ հետազոտություն

Client
ACT Global ՍՊԸ / EU4Green Recovery East ծրագիր
Date
Օգոստոս 2026 – մարտ 2027
Services
Հետազոտություն

Պրիզման EU4Green Recovery East ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացնում է փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համապետական հարցում։ Ծրագիրը ենթատարածաշրջանային նախաձեռնություն է, որն աջակցում է առավել կանաչ և կայուն տնտեսությունների անցմանը։ Հետազոտության նպատակն է գնահատել ՓՄՁ-ների իրազեկվածությունը, վերաբերմունքն ու գործելակերպերը շրջակա միջավայրի կայունության և շրջանաձև տնտեսության ոլորտներում՝ ներառյալ ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, թափոնների կառավարումը, կայուն գործելակերպերի ներդրման խոչընդոտները և բարելավման հնարավորությունները։ Հետազոտության արդյունքները հիմք կծառայեն քաղաքականությունների մշակման, ծրագրերի նախագծման և մասնակից երկրների միջև համեմատական վերլուծությունների իրականացման համար։