«Պրիզման» իրականացնում է SE4Resilience ծրագրի միջանկյալ գնահատում՝ KOMPASS ուսումնասիրություն։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է ամրապնդել Հայաստանի համայնքների կլիմայական դիմակայունությունն ու էներգետիկ անվտանգությունը՝ խթանելով վերականգնվող էներգիայի օգտագործումը և էներգաարդյունավետության բարձրացումը, հատկապես գյուղական համայնքներում։
Ուսումնասիրության շրջանակում կգնահատվեն ծրագրի իրականացման ընթացքը, ձեռքբերումները, մարտահրավերներն ու բարելավման հնարավորությունները։ Հետազոտության արդյունքում կմշակվեն փաստահեն եզրակացություններ և առաջարկներ, որոնք հիմք կծառայեն ծրագրի իրականացման մնացած ժամանակահատվածում աշխատանքների պլանավորման և ծրագրի արդյունավետության բարձրացման համար։