Հայաստանի հասարակության դիմակայունության ինդեքսի չափում․ հանրային կարծիքի հարցում, ֆոկուս խմբային քննարկումներ և առանցքային տեղեկատուների հետ հարցազրույցներ

Client
PractNet International Practitioners’ Partnership Network / Եվրոպական միություն
Date
Նոյեմբեր 2026 – մարտ 2027
Services
Հետազոտություն

«Պրիզման» PractNet-ի կողմից իրականացվող՝ ԵՄ ֆինանսավորմամբ «Օտարերկրյա մանիպուլյացիաներին դիմակայելու Հայաստանի ցանցի ձևավորում» ծրագրի շրջանակում իրականացնում է համապարփակ հետազոտություն, որի նպատակն է գնահատել հասարակության դիմակայունությունը, սոցիալական համախմբվածությունը, ժողովրդավարական կառավարումը, վստահությունը ինստիտուտների նկատմամբ, հասկանալ ազգային ինքնության հետ կապված որոշ հարցեր և Հայաստանի ապագայի վերաբերյալ հանրային վերաբերմունքը՝ ապահովելով փաստահեն տվյալներ ժողովրդավարական գործընթացների ամրապնդման և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներին ու միջամտություններին դիմակայունության բարձրացման համար։

Հետազոտությունն իրականացվում է խառը մեթոդների կիրառմամբ՝ համադրելով Հայաստանի չափահաս բնակչության շրջանում անցկացվող ազգային ներկայացուցչական դեմ առ դեմ հարցումը՝ 1,106 հարցվողների ընդգրկմամբ, վեց ֆոկուս խմբային քննարկումների և առանցքային տեղեկատուների՝ փորձագետների և շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ մինչև տասը հարցազրույցի ներառմամբ։ Հետազոտության արդյունքները կնպաստեն Հայաստանի հասարակության դիմակայունության ինդեքսի մշակմանը, հիմք կծառայեն ռազմավարական հաղորդակցության միջոցառումների պլանավորման համար և հնարավորություն կտան ժամանակի ընթացքում մշտադիտարկել հանրային վերաբերմունքի փոփոխությունները։