ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հավասարության և մատչելիության խթանում հաշմանդամություն ունեցող անձանց համար» (LEAD) ծրագրի ավարտական գնահատում

Client
Վորլդ Վիժն Հայաստան
Date
Նոյեմբեր 2026 – հունվար 2027
Services
Գնահատում

«Պրիզման» իրականացնում է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող LEAD ծրագրի ավարտական գնահատումը։ Ծրագիրն իրականացվում է «Վորլդ Վիժն Ֆրանսիա» կազմակերպության կողմից՝ «Վորլդ Վիժն Հայաստան» և հաշմանդամություն ունեցող անձանց հայկական երեք կազմակերպությունների (ՀՈԱԿ) հետ համագործակցությամբ։ Ծրագրի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների ապահովմանը, մասնակցության ընդլայնմանը և ծառայությունների հասանելիության բարելավմանը՝ զարգացնելով հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների կարողությունները, աջակցելով հաշմանդամության ներառական գնահատման և ծառայությունների մատուցման գործընթացներին, ինչպես նաև ընդլայնելով այդ կազմակերպությունների ներգրավվածությունը քաղաքականությունների մշակման գործընթացներում։

Գնահատման շրջանակում կուսումնասիրվեն ծրագրի ձեռքբերումները, արդյունավետությունը, ազդեցությունն ու կայունությունը, ինչպես նաև կմշակվեն առաջարկներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանն ուղղված հետագա ծրագրերի համար։ Հետազոտությունը կիրականացվի մասնակցային և տեսության վրա հիմնված մոտեցմամբ՝ առաջնորդվելով OECD-DAC գնահատման չափանիշներով։ Կկիրառվեն փաստաթղթերի ուսումնասիրության, առանցքային տեղեկատուների հետ հարցազրույցների, ֆոկուս խմբային քննարկումների և մշտադիտարկման տվյալների վերլուծության մեթոդները։ Գնահատումը կընդգրկի ինչպես ազգային մակարդակում իրականացված միջամտությունները, այնպես էլ Սյունիքի, Գեղարքունիքի, Շիրակի և Լոռու մարզերում իրականացված գործողությունները։